Վրաստանը հայտարարել է, որ մտադիր չէ փակել ՌԴ-ի հետ սահմանը

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու և ռուսաստանցիների մուտքը սահմանափակելու պատճառ չունի։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վրացական ընդդիմադիր հեռուստատեսությունը և Telegram հեռուստաալիքներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել այն մասին, որ վերջին շրջանում երկիր է ժամանել մոտ 250 հազար ռուսաստանցի։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ենթադրյալ 250.000 քաղաքացիներին, ապա դա ճիշտ չէ: Այդքան մարդ չի եկել, չգիտեմ՝ որտեղից են այս թվերը: Մոտավորապես չորս-հինգ օր առաջ 5-ից 6 հազար ժամանող էր, հիմա այս ցուցանիշը հասել է 10 հազարի՝ մոտ 40-45%-ով ավելի։ Օրինակ՝ նախօրեին 11,2 հազար մարդ է եկել, երեկ երեկոյան՝ 10 հազարից պակաս։ Ռուսաստանի քաղաքացիները միշտ եկել են Վրաստան։ Հիմա էլ կգան։ Ինչո՞ւ է պետք հենց հիմա սահմանափակել նրանց մուտքը»,- լրագրողներին ասել է Գոմելաուրին։

Պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանի տարածք մուտք գործել ցանկացող ռուսների մեծ հոսք է նկատվում «Կազբեգի-Վերին Լարս» ցամաքային սահմանին։

Տաթև Ֆռանգյան