Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին «կոչ է արել» չզբաղվել, իբր, «բանակցությունների իմիտացիայով»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի առթիվ՝ կրկին ստահոդ թեզեր տարածելով։

«Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան ու իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի։ Տարածաշրջանի խաղաղ զարգացմանն այլընտրանք չկա»,- ասվում է հայտարարության մեջ։

Միջազգային իրավունքի խախտմամբ ՀՀ-ի դեմ մի քանի օր առաջ ռազմական ագրեսիա իրականացրած երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է,  թե «Բաքուն հանդիսանում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքների խստիվ պահպանման հիման վրա»։

Ադրբեջանը, որի  նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե իր համար միջազգային սահմաններ գոյություն չունեն, Հայաստանին կոչ է անում հարգել այդ հիմնարար սկզբունքները։

Բաքուն, որի բարձրագույն ղեկավարությունն ամեն օր սպառնում է Հայաստանին ռազմական ագրեսիայով, Երևանին մեղադրում է «ռևանշիստական դիրքորոշումների ու ռազմական սադրանքների մեջ»։

Էմմա Չոբանյան