Սիսիանի 34/06 ընտրատեղամասում ներկա են վկայականներ չկրող անձինք. Ինչ խախտումներ է արձանագրել Անկախ դիտորդը

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

«Անկախ դիտորդը» վաղ առավոտվանից 49 խմբերով (մոտ 100 դիտորդ) դիտարկում է տարբեր մարզերում ընթացող ՏԻՄ ընտրությունները։

Ներկայացնում են դիտորդների այս պահի դրությամբ ահազանգերը՝

-Սիսիանի 34/06 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դիտորդներին չի թույլատրում ուսումնասիրել գրանցամատյանը, բոլոր հորդորներին պատասխանում է «ձեր գործը չի», «դուրս եկեք տարածքից» արտահայտություններով:

Բացի դա, ընտրատեղամասում են գտնվում վկայականներ չկրող անձինք:

-Քաջարանի 35/01 ընտրատեղամասում դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե չի թույլատրվում նույն առաքելությունից երկու դիտորդների ներկայությունը ընտրատեղամասում:

Խնդիրը հանգուցալուծվել է միայն իրավաբանի միջամտությունից հետո:

-Ալավերդիի 24/15 ընտրատեղամասում ոստիկանը ներկա է գտնվել հանձնաժողովի առավոտյան նիստին, ինչի իրավունքը չուներ:

-Սիսիանի 34/02 ընտրատեղամասում ոստիկանը հրաժարվել է արձագանքել տարածքում մարդկանց կուտակումների վերաբերյալ դիտորդների ահազանգին՝ պատճառաբանելով, թե ընտրատեղամասի մոտ թույլատրվում է մինչև 15 հոգու ներկա գտնվելը:

-Ակունքի 28/1 ընտրատեղամասում նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Համախմբում» դաշինքի (ԲՀԿ) վստահված անձանց գլխավորությամբ, որոնք, ըստ ամենայնի, ուղղորդում են ընտրողներին: Տեղում են նաև շուրջ 10 ոստիկաններ: Կուտակումների մասին դիտորդների ահազանգից հետո ոստիկանները փորձել են ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել, բայց կուտակումները շարունակվում են:

-Ճամբարակի 20/15 ընտրատեղամասում քվեախցիկներում չեն եղել ավելորդ քվեաթերթիկներ, ինչը պարտադիր է քվեարկության գաղտնիության ապահովման համար: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դրա կարիքը չի եղել:

Առաքելության դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, ավելացրել է քվեաթերթիկներ:

-Ալավերդիի 24/19 ընտրատեղամասում խնդիրներ կան քվեարկության գաղտնիության հետ կապված, քանի որ հանձնաժողովի նախագահի աշխատասեղանը գտնվում է քվեախցիկներին շատ մոտ:

-Ալավերդիի 24/17 ընտրատեղամասում (Սանահին) հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել դիտորդի աշխատանքը այն բանից հետո, երբ վերջինս բարձրաձայնել է վստահված անձանցից մեկի կողմից վկայական չկրելու մասին:

-Բյուրեղավանի 28/11 ընտրատեղամասում դիտորդները նկատել են դեպքեր, երբ ընտրություններին մասնակցող քաղաքացիները հատուկ կերպով ծալել են քվեաթերթիկների ծրարները՝ միաժամանակ «աչքով անելով» «Արդար Հայաստան» կուսակցության վստահված անձին: