Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ Միրզոյանն ու ՄԱԿ ԳՔ տեղակալը մտքեր են փոխանակել

Լուրեր

02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։