Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Լուրեր

04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում:

«Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին: Նախագահն անդրադարձ է կատարել նաև Ջերմուկ և Սիսիան կատարած իր աշխատանքային այցերին, նշել, որ հայ զինվորի մարտական ոգին բարձր է:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է կուսակցության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ամփոփվելու են վաղը նախատեսված ՍԴՀԿ ամենամյա համագումարի շրջանակում: «Մեզ համար միշտ առաջնային է եղել հայրենիքում անցկացնել մեր համագումարները: Ամենից առավել մեզ համար առաջնային է մեր միասնականությունը, համախմբվածությունը երկրի համար դժվարին պահերին»,- ասել է Համբիկ Սարաֆյանը՝ հավելով, որ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնահարցին, տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին: