Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը քննարկել են ԵԱՀԿ եռյակի ԱԳ նախարարներն ու կազմակերպության գլխավոր քարտուղարը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդը և Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բուջար Օսմանին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Եռյակը և կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիան։ Բացի այդ՝ քննարկման թեմաներից է  եղել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ «Հանդիպման առանցքում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին սրացումը։ Եռյակի նախարարներն ու գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ԵԱՀԿ ավելի մեծ ներգրավվածության հնարավորությունները։ Նրանք համաձայնել են ԵՄ-ի կողմից աջակցվող խաղաղ բանակցությունների արդիականության շուրջ և հիշեցրել տարածաշրջանում ԵԱՀԿ-ի փորձն ու գործիքները»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան