Իրանի բանակը հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանում բողոքի ակցիաների վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իսլամական Հանրապետությանը և ապահովել երկրում խաղաղություն և անվտանգություն։ Ուրբաթ օրը նման հայտարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի հրամանատարությունը՝ արձագանքելով արդեն 1 շաբաթ ընթացող բողոքի ակցիաներին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանում և այլ քաղաքներում անկարգությունները հրահրվում են ազգի թշնամիների կողմից և նպատակ ունեն թուլացնել ժողովրդական միասնությունը և խարխլել իսլամական ռեժիմի հիմքերը»,- ասված է փաստաթղթում։

Դրանում  դատապարտվում են ցուցարարների հարձակումները իրավապահների վրա, ինչպես նաև «պետական խորհրդանիշների և Սուրբ Ղուրանի պղծումը»: «Իրանական բանակը պատրաստ է հետ մղել ներքին կայունությանը սպառնացող այս ահավոր դավադրությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքների մասին՝ նշելով, որ դրանց հետևանքով վնասվել է 43 մեքենա։ Վնասվել է նաև 23 հրշեջ մեքենար, որոնք օգտագործվել են  բողոքի ցույցերը ցրելու համար։

Ինչպես հաղորդում է Դուբայի Al Hadath հեռուստաալիքը, Իրանի շուրջ 30 քաղաքներում շարունակվում են անկարգությունները։

Հինգշաբթի օրը Թեհրանում, Թավրիզում և Սպահանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի և փողոցային ցուցարարների միջև։ Իշխանությունները ձերբակալել են բողոքի երթերի մասնակիցներին, ովքեր կոչ էին անում ուսանողական կազմակերպություններին և իրավապաշտպաններին ոտքի կանգնել: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհված ցուցարարների թիվը հասել է 36-ի, ըստ պաշտոնական տվյալների՝ 26-ի։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական տեղեկատվությամբ՝ աղջիկը ոստիկանություն էր բերման ենթարկվել գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով և հարցաքննության ժամանակ, իբր, սրտի կաթված է ստացել և մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ երկրում։

Տաթև Ֆռանգյան