Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում. մարզպետը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Սյունիք այցելած՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ․ տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

«Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաեւ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այս ծանր օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ եթե այս թիմի անդամների հետ նախկին հանդիպումներում քննարկվում ու պայմանավորվում էին զարգացման ծրագրերի մասին, ապա այժմ մարզում առաջնահերթությունները փոխվել են։

Մարզպետը միջազգային գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ փաստելով, որ դա բոլոր իրավունքների կոպտագույն խախտում է։ «Ու սա անպատիժ չպետք է թողնել, ուստի մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը նաեւ ձեր միջոցով կտեղեկանա ու կարձագանքի այս ամենին, որովհետեւ տեսնում ենք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ», – ասաց Ռ․Ղուկասյանը։

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր, խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։

«Մեկ բան հստակ է՝ Սյունիքը չպետք է դատարկվի, ու սյունեցիներին աջակցելու ենք Սյունիքում», – նշել է մարզի ղեկավարը։

Նա նաեւ հավելել է, որ մարզում՝ որտեղ որ կա հնարավորություն, պետք է իրականացվեն ներկա գործընկերների հետ նախատեսած այն ծրագրերը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումներում պայմանավորվածություններ կան։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին նշել է, որ բացի աջակցության ծրագրերից ու մարզում կոնկրետ գործունեությունից, պատրաստ են հավաքած տեղեկատվությունը, լսած առաջարկներն ու տեղում ստացած ուղերձները փոխանցել իրենց գլխամասային գրասենյակ»,- ասված է հաղորդագրությունում։