Ռուսական ավիաընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ զորակոչի ծանուցագրեր են ստացել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Առնվազն հինգ ռուսական ավիաընկերությունների, այդ թվում՝ «Աերոֆլոտ» խմբի և ավելի քան տասը օդանավակայանների աշխատակիցներ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո ծանուցագրեր են ստացել: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է Մեդուզան ։

Ավիացիոն ոլորտից պատմել են, որ ավիաընկերությունների շատ օդաչուներ պահեստազորի սպաներ են, որոնք ուսանել են ռազմական հաստատություններում:
Երեք ընկերությունների աղբյուրները հայտնել են, որ աշխատակիցների 50-80%-ը կարող է մոբիլիզացվել: «Աերոֆլոտ» խմբին մոտ կանգնած աղբյուրը ենթադրում է, որ մոբիլիզացիան կազդի բուն ընկերության անձնակազմի կեսից ավելիի, ինչպես նաև նույն խմբի մաս կազմող «Պոբեդայի» և «Ռոսիայի» վրա:
Թերթի կողմից հարցված առնվազն հինգ ավիաընկերություններ ուսումնասիրում են, թե ինչպես պետք է իրականացնել աշխատակիցների ամրագրում, որոնք անհրաժեշտ են գործունեությունը շարունակելու համար: «Աերոֆլոտ»-ը աշխատանքային խմբեր է ստեղծել, որոնք մի շարք մասնագիտությունների համար «ամրագրումների» ցուցակներ են կազմելու։
Aeroflot, S7, UTair, Ural Airlines, Red Wings և այլ փոխադրողներ ձեռնպահ են մնացել պաշտոնական մեկնաբանություններից։ Տրանսպորտի նախարարությունը և օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չեն պատասխանել լրագրողների հարցերին։

Տաթև Ֆռանգյան