Կիևը չի հարձակվի ՌԴ տարածքի վրա․ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ուկրաինան չի հարձակվի ՌԴ տարածքի վրա, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է korrespondent-ը։

«Մեր խնդիրը մեր տարածքներն ազատագրելն է, մենք ագրեսորներ չենք, զավթիչներ չենք, մենք պաշտպանական պատերազմ ենք վարում, որոնց շրջանակներում կարող են լինել հարձակողական գործողություններ, մենք դա տեսել ենք։ Ի դեպ, եթե մենք խոսում ենք Խարկովի մարզի մի մասին ազատագրման մասին, ուկրաինական բանակն առաջին անգամ իրականացրել է հենց նման հարձակում, դա եզակի է, քանի որ մենք միշտ պատրաստվել ենք պաշտպանության, չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։ Այժմ մեր դոկտրինն այն է, որ մենք պաշտպանական պատերազմ ենք վարում, ուստի չենք հարձակվելու օտար տարածքների վրա, մենք վերադարձնում ենք մերը»,- ասել է Մալյարը։

Նա հավելել է, որ Ուկրաինան հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

«Ուկրաինան հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, և մենք դա երաշխավորում ենք մեր կողմից, որ մենք պահպանում ենք դրանք»,- ասել է Մալյարը։ Բանն այն է, որ Կրեմլը պատրաստվում է օկուպացված տարածքներում կեղծ հանրաքվեներ անցկացնել, որից հետո Ռուսաստանի Դաշնությանը «միանալուց» հետո Ուկրաինայի զինված ուժերի կողմից ազատագրման գործողությունները կդիտվեն որպես «հարձակում իրենց տարածքի վրա»։

Տաթև Ֆռանգյան