Լապիդը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Իսրայելի և Պաղեստինի համար երկու պետության ստեղծման մասին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը՝ ժողովուրդներից յուրաքանչյուրի համար երկու պետություն ստեղծմամբ, բխում է Իսրայելի շահերից։ Այս մասին  նախօրեին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պաղեստինցիների հետ համաձայնագիրը, որը հիմնված է երկու ժողովուրդների համար երկու պետության վրա, ճիշտ է Իսրայելի անվտանգության, Իսրայելի տնտեսության և մեր երեխաների ապագայի համար»,- ասել է Լապիդը։

Լապիդը հավելել է, որ իսրայելցիների մեծ մասը, այդ թվում՝ ինքը, աջակցում են հակամարտության կարգավորման այս ճանապարհին։

«Մենք ունենք միայն մեկ պայման՝ ապագա Պաղեստին պետությունը լինի խաղաղ, որ այն չդառնա հերթական ահաբեկչական բազան, որը սպառնում է Իսրայելի բարեկեցությանը և գոյությանը»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նա նշել է, որ Իսրայելը պետք է «կարողանա ցանկացած պահի պաշտպանել իր բոլոր քաղաքացիների անվտանգությունը»։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե սա չափազանցված հարց է, նայեք մեր հարևանությանը, որում ապրում ենք։ Նայեք Լիբանանին՝ փլուզվող պետություն, որը ղեկավարվում է «Հըզբալլահ»-ի կողմից, Սիրիային, որտեղ արյունոտ ռեժիմը ոչնչացրել է իր սեփական ժողովրդին՝ կես միլիոն մարդու»,- ասել է Լապիդը։

Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ իր երկրի տնտեսական և ռազմական հզորությունը թույլ է տալիս պաշտպանել իրեն և, միաժամանակ, ձգտել խաղաղության ողջ արաբական աշխարհի, այդ թվում՝ պաղեստինցիների հետ։

«Խաղաղությունը փոխզիջում չէ։ Դա ամենախիզախ որոշումն է, որը մենք կարող ենք ընդունել։ Խաղաղությունը թուլություն չէ, այն մարմնավորում է մարդկային ոգու ամբողջ հզորությունը։ Պատերազմը մեր մեջ առկա բոլոր վատերին հանձնվելն է։ Խաղաղությունն ամեն լավի հաղթանակն է»,- ասել է Լապիդը։

Էմմա Չոբանյան