Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
23.09.2022 | 10:57Ադրբեջանի ՊՆ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, իբր, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 22-ի ժամը 23:45-ից մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 08:30-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից պարբերաբար գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։