«Քաղաքական անպատասխանատվություն»․ Բայրամովն անդրադարձել է Նենսի Փելոսիի Հայաստան այցին և նրա հայտարարություններին

Լուրեր

07.05.2024 | 17:50
Չեխական ընկերությունն Ադրբեջանին ավելի քան 70 միավոր DITA ինքնագնաց հաուբիցներ կմատակարարի
07.05.2024 | 17:42
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի  բույն է հայտնաբերվել․ NABU
07.05.2024 | 17:31
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
07.05.2024 | 17:23
ԱՄՆ-ը և Ֆիլիպինները զորավարժություններ են անցկացնում Թայվանի մոտ
07.05.2024 | 17:11
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
07.05.2024 | 17:00
ՌԴ-ն դադարեցրել է Ղրիմի կամուրջն օգտագործել ռազմական բեռների համար
07.05.2024 | 16:48
Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան
07.05.2024 | 16:30
Կիևը հայտարարել է Զելենսկիի սպանությունը ծրագրող գործակալների ցանցի բացահայտման մասին
07.05.2024 | 16:24
Ռաֆիկ Մելիքյանը ճանաչվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2023-2024 թթ. առաջնության լավագույն ֆուտզալիստ
07.05.2024 | 16:13
Լեհաստանում կառավարության նիստից առաջ սրահում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել
07.05.2024 | 16:10
Կիրանցի 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է․ վարչական ղեկավար
07.05.2024 | 16:05
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
07.05.2024 | 15:55
Փաշինյանն ասաց` ինչու ձեռքերը չի կտրում և գյուղերը փոխանցում է Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:46
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան համատեղ պաշտպանական արտադրություն են սկսելու
07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքվին շարունակում է հանգիստ չտալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարություն տարածել է Փելոսիի այցի մասին, հիմա էլ որոշել է այդ թեմային անդրադառնալ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Տարբեր երկրների քաղաքական գործիչները՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, իրենց երկրներում ընտրությունների նախաշեմին այցեր են կատարում մեր տարածաշրջան և հայտարարություններ անում, որոնք հիմնականում ներքին լսարանի համար են։ Մենք գտնում ենք, որ ներկա զգայուն իրավիճակում, երբ կա փխրուն խաղաղության հնարավորություն, նման հայտարարությունները թույլ են տալիս «ռևանշիստական ուժերին» արտաշնչել։ Դրա համար նման հայտարարությունները  մենք գնահատում ենք որպես քաղաքական անպատասխանատվություն»,- ասել է Բայրամովը ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում։

Բայրամովը, սակայն, չի բացատրել, որ եթե Փելոսիի այցը ներքին լսարանի համար է, ապա ինչո՞ւ էր Բաքուն ամեն կերպ փորձում այն վերածել տարածաշրջանային այցի կամ ինչո՞ւ է այդքան անհանգստացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարություններից։

Հավելենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգավորները ևս արշավ են Փելոսիի դեմ։ Նրանք նույնիսկ սկսել են ԱՄՆ-ին պատժամիջոցներով սպառնալ։

Էմմա Չոբանյան