Կիրանցի 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է․ վարչական ղեկավար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սահմանազատման հետևանքով Կիրանց գյուղից ոչ մի սանտիմետր հողատարածք չի անցել ադրբեջանական կողմին, Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Նրա փոխանցմամբ՝ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք: Սակայն, ըստ վարչական ղեկավարի, սահմանազատման ենթակա են մնում 3 կետեր, որոնք խոցելի են։

«Մեր կամրջի հատվածն է, գյուղի մեջ տներ կան, որ սահմանազատման հետ կապված նրանց տարածքում են հայտնվում, այս հարցերը հիմա սառեցված են։ Սպասում ենք այդ հարցին։ Սպասում ենք գյուղի և կամրջի մասով, որը բանակցությունների փուլում է։ 7, 8, 9, 10, 11 կետերն արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածները մնում են։ Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշեց նա։

Բացի այս, Կամո Շահինյանի խոսքով՝ 9,5 հեկտար տարածքին, որոնք կասկածում էին, թե սահմանազատման հետևանքով պետք է կորցնեն, վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 11 կետ կա: Նա նաև արձանագրել էր, որ Կիրանցում սահմանազատում կարվի այն հատվածում, որը ժողովուրդը չի վիճարկում, նաև վստահեցրել՝ վիճահարույց 3 կետերի հետ կապված լուծումներ կփնտրեն:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրվածասուլիսին ժամանակ հայտնել է, որ այս պահի դրությամբ սահմանազատման աշխատանքի մեծ մասը՝ 90%-ը կատարված է։ Ըստ Փաշինյանի՝ որքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, այն դառնում է անտրամաբանական։

Մանյա Պողոսյան