Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի «աղմուկն» ու լռությունը. ինչո՞ւ չեն հանդուրժում Կրեմլի անգործության մասին քննադատությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ռազմական հարձակումներից հետո Ռուսաստանի կողմից Հայաստանին եռակողմ և միջազգային այլ պայմանագրերով աջակցություն չտրամադրելը Երևանում հարուցել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը։ Կոշտ քննադատություններ են հնչում Կրեմլի հասցեին, շատերն էլ պաշտոնական Երևանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել։

Պաշտոնական Մոսկվան չի համակերպվում ժողովրդավարության ճանապարհն ընտրած Հայաստանում Ռուսաստանի իշխանություններին ուղղված քննադատությունների հետ։ Կրեմլը տարբեր խողովակներով փորձում է ճնշումներով լռեցնել Պուտինի քաղաքականությունը քննադատողներին։ Օգոստոսին Երևանում Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել Մոսկվայի հասցեին շրջանառվող մեղադրանքերի և քննադատությունների վերաբերյալ։ Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը մատնանշել էր ռուսական լրատվամիջոցներով հնչող հակահայկական հայտարարությունները։

Հայ-ռուսական բարեկամության և ՀԱՊԿ պայմանագրերով իր պարտավորությունները չկատարած Ռուսաստանի իշխանություններին ուղղված քննադատություններին Մոսկվան սկսեց պատասխանել նույնիսկ հայազգի մեծահարուստ գործարարների բերանով։ 3,7 մլրդ դոլար կարողության տեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կարծում է, թե ՀԱՊԿ-ի անգործության մասին արված հայտարարությունները պառակտում են հայ-ռուսական հարաբերությունները։

«Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով։ Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի, ես չափազանց կարևոր եմ համարում դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը և համախմբել Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի գրառմանը հաջորդեց Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ համագործակցության արձանագրություն ստորագրած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Ծառուկյանը Ռուսաստանին ուղղված քննադատությունները համարում է արկածախնդրություն։

«Որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար՝ խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է»,- նշել է Ծառուկյանը։

Ուշագրավ է, որ մեծահարուստ այս գործիչներից որևէ մեկը երբևէ չի քննադատել հակահայ ռուս քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին ու լրագրողներին, որոնք գործում են Կրեմլի ուղիղ հրահանգով։ Հատկանշական է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու խնդրով մտահոգված Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը Կրեմլին ուղղված ոչ մի քննադատություն չհնչեցրեցին ոչ միայն երկկողմ ու ՀԱՊԿ պայմանագրերով Հայաստանին չաջակցելու, այլ նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի ռազմական ագրեսիան հասցեական չդատապարտելու համար։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Կրեմլը փորձում է տպավորություն ստեղծել, թե հայերը թշնամաբար են տրամադրված ռուս ազգի նկատմամբ, այնինչ, քննադատություններն ուղղված են միայն այդ երկրի իշխանություններին։

Երևանում քաղաքացիների շրջանում դժգոհություններ Պուտինի վարած քաղաքականությունից և Հայաստանի հանդեպ վերաբերմունքից միանշանակ կա, սակայն ռուս ժողովրդի նկատմամբ, պնդում են, թշնամանք չկա ու չի կարող լինել։

Հարկ է նկատել, որ ռուսամետ հայացքներ ունեցող գործիչները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որևէ կերպ չեն արձագանքում Ռուսաստանից Հայաստանին ուղղված հակահայկական ու ծաղրական մեկնաբանություններին, որոնք հեռարձակվում են Կրեմլի քարոզչությանը ծառայող ռուսական հեռուստաալիքներով։

Երեկ, օրինակ, Ռուսաստանի պետական «Առաջին ալիքի» հաղորդավարը և քաղաքական հաղորդման հյուրերը պնդում էին, թե ադրբեջանական զինուժը չի ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք, այլ մարտական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում: Սա միանշանակ իրականության բացահայտ կեղծում է, որն ավելի ուշ ռուս լրագրողն ընդունեց և հրապարակային ներողություն խնդրեց։

Ռուսական «Առաջին» և «Ռոսիա» ալիքների հեռարձակումը Հայաստանում իրականացվում է հանրային մուլտիպլեքսով՝ միջկառավարական պայմանագրի հիման վրա, որը ռուս գործընկերների հետ ստորագրել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Այսօր Factor TV-ին նախարարությունից և ՀՌՀ-ից հայտնեցին, որ օրենքով եթերի վերահսկման որևէ գործառույթ չունեն։ Ստացվում է, որ ՌԴ բյուջեից սնվող լրատվամիջոցների հակահայ քարոզչության դեմ պայքարի գործիքներ Հայաստանում այս պահին չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան