Բլինքենը Չավուշօղլուի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորումը

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկային գործարքը, որը ներառում է Սև ծովով պարենամթերքի արտահանումը։ Այս մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Բլինքնենն ու Չավուշօղլուն «քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը։ Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը խթանելու և հակամարտության հարատև կարգավորման հասնելու համար»։

«Նրանք քննարկել են նաև ՆԱՏՕ-ի համակարգման և միասնության ամրապնդման ուղիները՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային դիվանագիտական ​​ջանքերի համար՝ ուղղված Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարման շարունակականության ապահովմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սկսվելուց հետո կայացած ՀՀ ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ոչ միայն ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, այլ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ այժմ նախագահող Ֆրանսիան նախաձեռնել էր Հայաստանի դիմումի հիման վրա նիստ հրավիրելու գործընթացը։

Տաթև Ֆռանգյան