Մինչ այս պահը ՆԱՏՕ-ն չի մարտնչում Ռուսաստանի դեմ․ դաշինքի ներկայացուցիչը զգուշացրել է՝ երբ կարող է պատերազմել ՌԴ դեմ

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն օգնություն է տրամադրում Ուկրաինային ռուսական ագրեսիային հակազդելու հարցում, սակայն դա չի նշանակում, որ դաշինքը պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմը կսկսվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա։ Այս մասին ERR-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։

«Ո՛չ։ ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ։ Ես այդ մասին պետք է հստակ հայտարարեմ։ Եթե Ռուսաստանը հարձակվի մեր անդամ երկրներից որևէ մեկի վրա, միանգամայն պարզ կլինի, և մենք ջանում ենք ՌԴ-ին առավելագույն հստակությամբ դա հասկացնել տալ, որ մենք կպաշտպանենք մեր դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը։ Այդ ժամանակ կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակամարտությունը։ Մինչ այս պահը ՆԱՏՕ-ն չի մարտնչում Ռուսաստանի դեմ»,- նշել է նա։

Շատ կարևոր է, որ Ուկրաինան մնա ինքնիշխան պետություն, ընդգծել են զինվորականները։ Նրա խոսքով՝ միայն Ուկրաինան կարող է որոշել, թե ինչպես կավարտվի պատերազմը։

«ՆԱՏՕ-ն իր գործողություններով աջակցում է Ուկրաինային և այդ երկրի անքակտելի իրավունքին՝ պաշտպանվելու իր վրա հարձակվողից։ Սա գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Հետևաբար, օրինական է, որ ՆԱՏՕ-ի անդամները և ավելի քան 20 այլ երկրներ աջակցում են Ուկրաինային: Նրանք աջակցում են հնարավոր բոլոր մեթոդներով»,- ամփոփել է Բաուերը:

Հավելենք, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր և կործանիչներ տրամադրելու հնարավորությունը։

Տաթև Ֆռանգյան