ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն կատարելու համար

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

2022թ․ Երևան քաղաքի Լուկաշինի փողոց, 55 տուն հասցեում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ տրամադրելու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում՝ ՏՄ Երևանի տարածքային բաժնի կողմից՝ նշված հասցեում քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն. տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

«Ըստ այդմ՝ կառուցապատող Ս․ Գասպարյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, իսկ այդ խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, քննելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով իրեն վերապահված գործը, վարչական գործում առկա ապացույցներով հաստատված է համարել կառուցապատողի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը։

Ուստի, Տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, կառուցապատող Ս․ Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի հատկանիշներով և վերջինիս նկատմամբ նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով»,- ասված է հաղորդագրությունում։