Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանալին «սահմանների դելիմիտացիայի հարցով համատեղ աշխատանքի մեջ է՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ»․ Պուտին

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության մոտ, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, որ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ մտերիմ պետությունների միջև լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և խստորեն հետևել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը։

Նա հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում սրումը նվազեցնելու ուղղությամբ։

«Նշեմ, որ կազմակերպության միջոցով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված միջոցներ են ձեռնարկվում։ Առճակատման գոտի է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած հատուկ առաքելությունը։ Հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդին առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով իրավիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ պետք է ելնել այն հանգամանքից, որ լուծման բանալին, իբր, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակում պրոֆեսիոնալ համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Էմմա Չոբանյան