Լուգանսկի և Դոնեցկի անջատականները փորձում են շտապ «հանրաքվեներ» կազմակերպել ՌԴ-ին միանալու հարցով

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկին առաջարկել է համատեղ «հանրաքվեներ» անցկացնել միջազգային հանրության կողմից չճանաչված այս երկու սուբյեկտների՝ Ռուսաստանին միանալու հարցով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկուշաբթի երեկոյան Պուշիլինը հրապարակել է Պասեչնիկի հետ իր հեռախոսազրույցի տեսագրությունը, որը վերաբերում է «հանրաքվեների» նախապատրաստմանը։

«Ես առաջարկ ունեմ միավորել ուժերը՝ մշակելու գործողությունների ալգորիթմ, որը թույլ կտա մեզ սկսել հանրաքվեի նախապատրաստվելու հարցը։ Մենք պետք է միասին որոշ կետեր պատրաստենք, որոշ համաժամանակյա գործողություններ պետք է լինեն»,- Պասեչնիկին ասում է Դենիս Պուշիլինը։

Մինչ այդ՝ երկուշաբթի, այսպես կոչված, «ԼԺՀ հանրային պալատը» դիմել էր Լեոնիդ Պասեչնիկին՝ Ռուսաստանին միանալու հարցով շտապ «հանրաքվե» անցկացնելու խնդրանքով։ Կարճ ժամանակ  անց նմանատիպ հայտարարություն տարածեց նաև «ԴԺՀ»-ի հանրային պալատը, որը նույն խնդրանքով դիմեց Դենիս Պուշիլինին։

Տաթև Ֆռանգյան