Իրանի խորհրդարանում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի հարցը

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Իրանի խորհրդարանը սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստի ժամանակ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սրումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Իրանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև Իրանի ԱԳ նախարարությունն ու խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս խնդրով։ Այս կապակցությամբ Ջալալզադեն նշել է, որ առջևում շատ կարևոր քննարկում է։

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է երկու հարևան երկրների սահմանին վերջին իրադարձություններով։

Ջալալզադեն հավելել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Խորհրդարանականները խնդրել են երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև ԱԳՆ-ին՝ ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին։

Տաթև Ֆռանգյան