ԱՄՆ-ի ֆինանսավորումը, որ պիտի ուղղվի ՀՀ-ին զենք մատակարարելուն, Փելոսիի ղեկավարած Կոնգրեսն է հաստատում․ այցը դրական է․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը հանրային գործիչ Սուրեն Սահակյանի հետ

-Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանին զսպելու այն քաղաքական գործիքները, որոնց վրա հույս է դրել Հայաստանը 26-30 տարի, չեն գործում, դա Ռուսաստանի փոխզսպող ուժն է․․․ Տեսնում ենք տեսանյութեր, որոնցում ռուսներն ադրբեջանցիների հարձակումից առաջ հենակետերից, որոնք ՀՀ տարածքում են գտնվում, դուրս են գալիս փոխզսպումը չենք տեսնում։ Ի՞նչ քաղաքական որոշում պետք է կայացնի Հայաստանի իշխանությունը՝ անվտանգային խնդիրը լուծելու համար, եթե հաշվի առնենք նաև, որ ԱԺ նախագահի մակարդակով հանրայնորեն խոստովանում են, որ զենքի խնդիր կա։

-Նախ՝ ուզում եմ հարցնել, նո՞ր է պարզվել, որ այդ մեխանիզմները չեն գործելու։ Ակնկալիքները, որ մեր հանրության ինչ-որ հատված ուներ, չափազանցված էր։

-Հիշում եք՝ ասում էին համապատասխան կետով չեք դիմել ՀԱՊԿ-ին, որ այդ հոդվածով դիմեիք, ՀԱՊԿ-ը կգար։

-Մի քիչ ուշ եք դիմել, մի քիչ լավ դիմեիք, համապատասխան տրամադրությամբ՝ լացակումած խնդրանքով դիմեիք և այլն։ Բայց Ձեր նշած այդ խնդիրներն ակնհայտ են եղել շատ վաղուց, այդ մասին շատ է ասվել։ Հասկանում եմ հարցի ենթատեքստը՝ քաղաքական որոշում պետք է կայացվի՝ մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս պետք է գանք այդ կառույցից։ Ես կարծում եմ, որ դա երկրորդական, երրորդական հարց է՝ երկու պատճառով․ առաջին՝ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, հասկանում ենք, որ այդ խոսակցության գերակշիռ մասը վերաբերում է Ռուսաստանին, և երբ ասում ենք, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա պետք է խզենք նաև ՌԴ-ի հետ բարեկամության պայմանագիրը։

-Ո՛չ, այդ պայմանագրի հետ կապ չունի ՀԱՊԿ-ից դուրս գալը։

-Կարծում եմ՝ կապ ունւ։ Եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, և բարեկամության պայմանագիրը մնում է․․․

-Ադրբեջանն էլ բազմաթիվ պայմանագրեր ունի, օրինակ՝ վերջինը դաշնակցային հարաբերությունների հռչակագիրն էր, որ ստորագրվեց Պուտինի և Ալիևի կողմից, որի համաձայն՝ Մոսկվան և Բաքուն պետք է իրար օգնեն երրորդ երկրի հարձակման դեպքում, թեև Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։

-Երբ խոսքը վերաբերում է էքզիստենցիալ վտանգներին, և ասում ենք՝ ՀԱՊԿ-ը մեզ վտանգներից չի պաշտպանում, ապա ենթադրում եմ, որ այդպես մտածող մարդը կարծում է, որ ՀՀ անվտանգությունն ապահովող առանցքային մարմինը ՀԱՊԿ-ն է։ Այսինքն՝ այդ մարդը դիտարկում է, որ Հայաստանի անվտանգության բարձիկը ՀԱՊԿ-ն է։ Ես կարծում եմ, որ երբեք այդպես չի եղել, և հիմա էլ այդպես չէ։ Մենք չպետք է բոլոր ձվերը դնենք մեկ զամբյուղի մեջ։ Եթե խոսում ենք անվտանգային միջավայրի փոփոխության մասին, պետք է ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին մտածենք, այլ նաև բարեկամության պայմանագիրը խզելու մասին, որով նույնպես անվտանգության երաշխիքներ են տրված, բայց երկու դեպքում էլ չեն կատարվում։ Եվ երկրորդ՝ ՀԱՊԿ-ը երբեք չպետք է դիտարկել որպես ՀՀ անվտանգային ճարտարապետության առանցքային գործիք։ Անհնար է հաշվի չառնել այն փաստը, որ ՌԴ-ն համաշխարհային գործոն է և այս տարածաշրջանում ունի ազդեցության գոտիներ, որոնցում նաև Հայաստանն է։ Մենք առաջարկում էինք դիվերսիֆիկացնել ռիսկերը՝ և՛ զենքի մատակարարման, և՛ անվտանգության ապահովման, և՛ տնտեսական անվտանգության առումով։

-ՀԱՊԿ-ում մնալով՝ դա հնարավո՞ր է անել։

-Կարծում եմ՝ դիվանագիտության և, ընդհանրապես, քաղաքականության մեջ անհնարին բան չկա։ Եթե զենք տրամադրելու ցանկություն լինի, կապ չունի, թե որ կառույցի անդամ ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան