Պուտինը հայտարարել է, որ ռուսական ընկերությունների մեծ պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Իրան

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրան կայցելի ռուսական 80 ձեռնարկությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն։ Պուտինն այս մասին հայտարարել է հինգշաբթի օրը Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում ՇՀԿ-ի համաժողովի շրջանակում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Tasnim news agency-ն։

Մոսկվան հայտնել է, որ «չափազանց ոգևորված է», որ Իրանը ցանկանում է միանալ Եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության միությանը, որը ներառում է Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային չորս երկրներ։

«Ինչպես պայմանավորվել ենք ձեզ հետ՝ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Իրանը դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ: Այս կազմակերպության մեր գործընկերներն աջակցել են ձեր դիմումին, մնում է միայն մի վերջին ձևականություն: Դա իսկապես ձևականություն է, և Իրանը միանում է արդեն իսկ լուրջ, մեծ ու հեղինակավոր միջազգային կազմակերպությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք դրա համար»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են՝ ասելով. «Միջտարածաշրջանային կապերը զարգանում են։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում և շատ [կետերում] մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես ասում են դիվանագետները, համընկնում են»։

Իրանի նախագահը, իր հերթին, ասել է, որ Իսլամական Հանրապետությունը «լրջորեն հաստատակամ է զարգացնել երկկողմ ռազմավարական հարաբերությունները» Ռուսաստանի հետ քաղաքականության, տնտեսության, առևտրի և օդատիեզերական ոլորտում՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրների համագործակցությունը նրանց կդարձնի «ավելի ուժեղ»:

Տաթև Ֆռանգյան