Մերժում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն․ Իրանի նախագահը՝ ՇՀԿ գագաթնաժողովում

Լուրեր

06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սամարղանդում Շանհայի համագործակացության կազմակերպության գագաթնաժողում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության հարգումը և մերժում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Ռաիսին նշել է, որ կողմերը պետք է իրենց տարաձայնությունները լուծեն երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Նա հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները։

Էմմա Չոբանյան