ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը չեն կարողանում հրադադարի հասնել

Լուրեր

04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի և տաջիկ զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ երկայնքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։
«Առավոտյան ժամը 08:25-ի դրությամբ իրավիճակը պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում շարունակում է լարված մնալ, տաջիկական կողմը սկսել է հրետակոծել Կուլունդու, Մաքսաթ և Ժանի- Ժեր շրջանները ։ Զինված բախումներն ընթանում են ղրղզ-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Ղրղզստանի զինվորականները, որոնք տեղակայված են այդ ուղղությամբ, պատասխան կրակ են վարում։ Տեղեկացվում է, որ կա 18 վիրավոր։ ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կապված ուրբաթ առավոտյան երկու երկրների սահմանին տեղի ունեցած սրման հետ։
Ընդգծվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերն արտահայտել են իրավասու մարմինների միջոցով անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը։ Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել, որոնց ընթացքում պայմանավորվել են ընդհանուր սահմանին հրադադար հաստատել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կրակը դադարեցնելու և հակամարտության սրումը կանխելու նպատակով հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ուլարբեկ Շարշեևի և Պետական կոմիտեի սահմանապահ զորքերի հրամանատարի միջև։ Բանակցությունների ընթացքում սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները հանդիպում անցկացնելու համար հրադադարի մասին են պայմանավորվել ժամը 10:00-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սահմանային գործակալության տվյալներով՝ տաջիկական կողմը, սակայն, «շարունակում է գնդակոծել ղրղզական դիրքերը»։ Բիշքեկը պահանջում է «հրադադար և բանակցություններ». «Սակայն ոչ ժամը 08:30-ին , ոչ էլ 10:00-ին , տաջիկական կողմը չի կատարել պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Բիշքեկի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Տաջիկստանը սկսել է գնդակոծել յոթ շրջանների Ղրղզստանի սահմանապահ ջոկատները և Սամարղանդեկի անցակետը։

Տաթև Ֆռանգյան