Եթե Ադրբեջանն ասում է՝ որտեղ կանգնեմ, իմ սահմանն է, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի  հոխորտալից սկզբունքով՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնի, ուրեմն Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, եթե ադրբեջանցիները դուրս կգան, կկանգնեն նախկին Խորհրդային Միության սահմանի վրա, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կճանաչի:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Ադրբեջանն ասում է՝ եկեք տարածքային ամբողջականությունը ճանաչենք փոխադարձաբար: Մենք ասում ենք՝ համաձայն ենք դրա հետ, ճանաչենք, բայց, մի րոպե, օրինակ այն տարածքները, որտեղ դուք ներխուժել եք՝ Վերին Շորժա և այլն, դա ում տարածքային ամբողջականության մեջ է: Եթե Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է, ուրեմն մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, քանի որ դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ: Եթե Ադրբեջանը, օրինակ, համարելու է, որ այն տարածքները, որտեղ ինքը ներխուժել է, Ադրբեջանի տարածք է, մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչելու: Մենք ասել ենք՝ այդ պայմանին մենք համաձայն ենք, եթե փոխադարձաբար ճանաչում ենք, ուրեմն ճանաչում ենք: Եվ այսօր էլ եմ հայտարարում, որ  մենք պատրաստ ենք, բայց, եթե Ադրբեջանը պետք է առաջնորդվի այն հոխորտալից սկզբունքով, որ «իմ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնեմ», մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում: Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական միության սահմանի վրա, որը լեգիտիմ սահման է, մենք իր տարածքային ամբողջականությունը կճանաչենք, եթե ոչ՝ չենք ճանաչի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այստեղ կապ չունի նաև ռազմական բալանսը, թե ով ինչքան զենք ունի, ով ինչքան դաշնակից ունի, ում դաշնակիցն է լավը, ում դաշնակիցն է վատը:  Փաշինյանը վստահեցրեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, որը չի փոխվելու:

«Իմ ասած  դիրքորոշման հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել: Բայց, եթե Ադրբեջանը մտնում է մի տեղ, ու ասում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչենք, եթե այդ սկզբունքի հիման վրա է, մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև փաստացի ինքն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում»,-ասաց վարչապետը:

Ապա Փաշինյանը եզրափակեց. «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանն այդ տարածքի, մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա համաձայն եմ գալ համաձայնության»:

Մանրամասները՝ տեսանյութում։