Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ բաց է Էրդողանի հետ հանդիպման համար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախօրեին հայտարարել է, որ միշտ բաց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար։ Այս մասին հայտնում է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կտրուկ լարվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները, թուրք պաշտոնյաները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Աթենքի հասցեին։

Այնումենայնիվ, Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում Միցոտակիսը նշել է, որ բաց է մնում Էրդողանի հետ հանդիպման համար, սակայն չի կարող ստիպել։

«Ես Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Այնուամենայնիվ, մենք միշտ կփորձենք բաց պահել կապի ուղիները»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ հանդիպման վայր կարող է լինել հոկտեմբերին Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Միցոտակիսը նաև Թուրքիային մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու մեջ։

Էրդողանի բազմիցս է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին մեղադրել, իբր, Էգեյան ծովի կզղիները «օկուպացնելու» և «ռազմականացնելու» մեջ։ Հարցին՝ կարծո՞ւմ է, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական հակամարտություն հրահրել Էգեյան ծովում, Հունաստանի վարչապետը պատասխանել է, որ «նույնիսկ ռազմական առճակատում չի կարող պատկերացնել»։ Սակայն նա զգուշացրել է, որ նման սցենարի դեպքում Հունաստանի Զինված ուժերը «վճռական պատասխան» կտան։

Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը դիմել էր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարին՝ խնդրելով դատապարտել Թուրքիայի պաշտոնյաների ավելի ու ավելի ագրեսիվ հայտարարությունները և ենթադրություն հայտնել, որ ներկայիս երկկողմ լարվածությունը կարող է վերածվել երկրորդ բաց հակամարտության եվրոպական հողում:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Աթենքին Թուրքիայի պատասխանը կարող է տրվել «ցանկացած գիշեր»։

Նա նաև  Հունաստանին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Զմյուռնիայում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիա)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան