Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի ռմբակոծությունների հետևանքով 4 մարզերում հոսանքազրկումների մասին

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Խարկովում, Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեի և Սումիի մարզերում էլեկտրամատակարարման հետ կապված զանգվածային խնդիրներ են նկատվել։ Այս մասին են վկայում տեղական Telegram ալիքների հաղորդագրությունները։

Դա տեղի է ունեցել այս շրջանների որոշ բնակավայրերում հրթիռակոծություններից հետո։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարվածներ են հասցվել ենթակառուցվածքի օբյեկտներին։

«Հարվածի հետևանքով քաղաքի շատ շրջաններ հոսանքազրկվել են։ Նույն պատճառով այդ տարածքներում ջուր չկա՝ պոմպերը չեն աշխատում։ Սա ռուս ագրեսորի ստոր և ցինիկ վրեժն է ռազմաճակատում մեր բանակի հաջողությունների համար, մասնավորապես՝ Խարկովի մարզում»,- ասել է նա։

Իգոր Տերեխովը հավելել է, որ էներգետիկայի տարածաշրջանային մասնագետներն ու կոմունալ ծառայություններն արդեն աշխատում են հակառակորդի կողմից քաղաքին հասցված վնասը վերացնելու ուղղությամբ։

Նախնական տվյալների համաձայն՝ հայտնի է, որ կրակի տակ է հայտնվել Խարկովի ՋԷԿ-ը։ Հաղորդվում է, որ մասնագետները վերսկսել են Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային էլեկտրահաղորդման գծի շահագործումը, ինչը թույլ է տալիս այն ապահովել արտաքին էլեկտրաէներգիայով։

Տաթև Ֆռանգյան