Եղիսաբեթ 2-րդի աճյունով դիակառքը հասել է Էդինբուրգ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Եղիսաբեթ 2-րդ թագուհու աճյունով դիակառքը կիրակի հասել է Էդինբուրգ՝ Շոտլանդիայի թագավորական նստավայրից վեց ժամ տևած ճանապարհորդությունից հետո, գրում է VOA-ն։

Տասնյակ հազարավոր սգավորներ հավաքվել են քաղաքի փողոցներում։ Տասնմեկերորդ առավոտվա սկզբին դիակառքը դուրս է եկել Բալմորալ ամրոցի դարպասներից, որտեղ թագուհին մահացել է անցյալ հինգշաբթի՝ 96 տարեկանում, և սկսել է դանդաղ ճանապարհորդություն դեպի Շոտլանդիայի մայրաքաղաք։

Մարդիկ հավաքվել են Էդինբուրգի կենտրոնում՝ Հոլիրուդհաուս պալատ տանող ճանապարհին, որտեղ հավաքվածներին դիմավորել է պատվավոր զինվորական պահակախումբը։ Հուղարկավորության թափորի կազմում է թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան։

Այնուհետև Շոտլանդիայի թագավորական գնդի զինվորները դագաղը տարել են պալատի գահասենյակ, որտեղ այն կմնա գիշերը։

Բալմորալից ճանապարհորդությունն առաջինն էր սգո միջոցառումների շարքից, որը տևելու է մինչև սեպտեմբերի 19-ը Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք պետական հուղարկավորությունը:

Ուրբաթ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը՝ Չարլզ III-ը, իր ուղերձում ասել է, որ հանգուցյալ թագուհին սկսել է «վերջին մեծ ճանապարհորդությունը»՝ միանալու արքայազն Ֆիլիպին՝ իր ամուսնուն, որը մահացել է անցյալ տարի, և որի հետ նա ամուսնացած է եղել 73 տարի:

Արքայազն Չարլզը պաշտոնապես նոր միապետ է հռչակվել շաբաթ օրը տեղի ունեցած արարողության ժամանակ։

Տաթև Ֆռանգյան