ԱՄՆ-ը և Թուրքիան կապի մեջ են Բայդեն-Էրդողան հանդիպման կազմակերպման հարցով․ Reuters

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Քննարկվում է այս ամսվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու հարցը։ Այս մասին Reuters-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ հանդիպման օրակարգում են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ԱՄՆ-ից զենքի գնումը, Ուկրաինայում և Սիրիայում հակամարտությունները:

Բայդենն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել են հունիսի վերջին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ Թուրքիան չեղարկեց իր վետոն դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված։

«Այդ գագաթնաժողովի ավարտին Բայդենն ասել էր, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, և որ ինքը վստահ է՝ Կոնգրեսի համաձայնությունը, որն անհրաժեշտ է դրանց վաճառքի համար, կարող է ստանալ։ Բայդենի հետ վերջին հանդիպումից հետո ԱՄՆ վարչակազմը քայլեր է ձեռնարկել, քանի որ մենք պահանջել էինք որոշ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են F-16-ները: Կարծում եմ, որ նման թեմաներ կլինեն»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունները ներառելու են Ուկրաինայում պատերազմը, Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները, հացահատիկային գործարքը։ Անկարայի ու Աթենքի միջև լարված հարաբերությունները, հավանաբար, նույնպես կքննարկվեն։

Էմմա Չոբանյան