Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել Մոսկվայի պատրիարքությունից Լատվիայի Ուղղափառ եկեղեցու անկախության մասին

Լուրեր

04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
Բոլորը

Լատվիայի Սեյմը հավանություն է տվել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ այն ամբողջովին անկախանում է Մոսկվայի պատրիարքության Ռուս ուղղափառ եկեղեցուց։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Daily afisha-ն։

Օրինագիծը ներկայացրել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը։ Այն դիտարկվել է հրատապ կարգով։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցին պետք է տեղեկություն տրամադրի այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու Լատվիայի Ուղղափառ եկեղեցու ղեկավարի, մետրոպոլիտների, արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների պաշտոնները։ Մինչև հոկտեմբերի 31-ը պետք է պատրաստ լինի նոր կանոնադրությունը։

«Սեյմը հրատապ փոփոխություններ է ընդունել Լատվիայի Ուղղափառ եկեղեցու մասին օրենքում՝ հաստատելով Լատվիայի Ուղղափառ Եկեղեցու լիակատար անկախությունը՝ իր բոլոր թեմերով, ծխերով և հաստատություններով Լատվիայից դուրս գտնվող ցանկացած եկեղեցու իշխանությունից (ավտոկեֆալ եկեղեցի)»,- ասված է հայտարարության մեջ։

Լատվիայի Սեյմի պատգամավոր Արտուս Կաիմիշը նշել է, որ օրենքի ընդունմամբ «ամրապնդվել է Լատվիայի Ուղղափառ եկեղեցու պատմականորեն գոյություն ունեցող ինքնավարությունն ու անկախությունը»։ Նրա խոսքով՝ նման որոշումը բխում է լատվիական ուղղափառության, ողջ ժողովրդի և ազգային անվտանգության շահերից։

Մեկնաբանելով որոշումը՝ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչությունը հայտնել է, որ ինքնավարություն (այսինքն՝ եկեղեցական անկախություն) կարող է շնորհել միայն Ռուս ուղղափառ եկեղեցին, որը հանդիսանում է «մայր եկեղեցի»։

Տաթև Ֆռանգյան