Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն միջուկային տերություն է հռչակել

Լուրեր

04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Բոլորը

Հյուսիսային Կորեայի Գերագույն Ժողովրդական ժողովն (միապալատ խորհրդարան) օրենք է ընդունել միջուկային զենքի մասին, որը թույլ է տալիս դրանց կանխարգելիչ օգտագործումը՝ արտաքին հարձակումներից պաշտպանվելու համար, հայտնում է Կորեայի պետական KCNA գործակալությունը։

«Եթե ազգային միջուկային ուժերի հրամանատարության և վերահսկման համակարգը գտնվում է թշնամական ուժերի հարձակման վտանգի տակ, ապա միջուկային հարվածը հասցվում է ավտոմատ կերպով»,- օրենքի տեքստն է մեջբերում AFP գործակալությունը։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ այդ կերպ Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային տերություն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով խորհրդարանի նիստում, ասել է, որ երկրի միջուկային կարգավիճակն այժմ «անշրջելի է», և երկրի ապամիջուկայնացման մասին քննարկումներն այլևս իմաստ չունեն։

Կիմն ասել է, որ Հյուսիսային Կորեան երբեք չի հրաժարվի միջուկային զենքերից, քանի որ դրանք անհրաժեշտ են՝ ԱՄՆ-ին հակազդելու համար, ինչը, ըստ նրա, «ճնշում է» Հյուսիսային Կորեայի վրա՝ խաթարելու երկրի պաշտպանությունը և, ի վերջո, տապալելու իր կառավարությունը:

Կիմ Չեն Ընը նաև քննադատել է Հարավային Կորեային իր ռազմական հնարավորություններն ընդլայնելու և ԱՄՆ-ի հետ լայնածավալ զորավարժությունները վերսկսելու իր ծրագրերի համար՝ հյուսիսից աճող սպառնալիքին դիմակայելու համար: ԿԺԴՀ ղեկավարը նման ծրագրերն անվանել է «վտանգավոր» և «լարվածություն առաջացնող»։

Տաթև Ֆռանգյան