Ինչո՞ւ է Ջալալ Հարությունյանի լուսանկարը հեռացվել ՊՆ կայքից. գերատեսչությունը մեկնաբանություն չունի

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Արցախի հերոս, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը։ Պաշտպանության նախարարությունը միջոցառման մասին պաշտոնական հաղորդագրություն և լուսանկարներ էր տարածել, որտեղ նախարար Սուրեն Պապիկյանն ու Ջալալ Հարությունյանը նույն լուսանկարում են։

Կարճ ժամանակ անց, սակայն, նախարարության պաշտոնական էջերից հեռացվել են Պապիկյանի ու Ջալալ Հարությունյանի լուսանկարները, ինչը համընկավ Քննչական կոմիտեի` Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքների մասին պաշտոնական հաղորդագրության տարածման հետ։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ կասեցվել են Ջալալ Հարությունյանի լիազորությունները։

Factor.am-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում ՊՆ֊ից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչու է լուսանկարը հեռացվել, արդյո՞ք դա պայմանավորված է հարուցված քրգործով։ Գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ փոխանցեց, որ այս մասով մեկնաբանություն չունեն։

Թորոսյանի փոխանցմամբ` Ջալալ Հարությունյանի լիազորությունները միջոցառման պահին կասեցված չեն եղել։

Հարցին` արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կամ պաշտպանական գերատեսչությունը քրգործի վարույթի մասին տեղյակ եղել են, Արամ Թորոսյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք` երեկ ՔԿ֊ն հայտնեց, որ Ջալալ Հարությունյանը 44֊օրյա պատերազմի ընթացքում իր պարտականությունները պատշաճ չի իրականացրել, ինչը հանգեցրել է մարդկային, տարածքային և նյութական կորուստների։

Նարեկ Կիրակոսյան