Ռուսաստանը հեռու է ժամանակակից պատերազմ վարելու ունակությունից ու կարողությունից. փորձագետներ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հեռու է ավարտվելուց, ռազմական գործողությունների ընթացքը փորձագետներին թույլ է տալիս հանդես գալ լուրջ եզրակացություններով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Վաշինգտոնի Բրուքինգսի հաստատությունում վերջերս անցկացված քննարկումների ժամանակ փորձագետները միակարծիք էին, որ 21-րդ դարում Ռուսաստանն Ուկրաինայում փաստացիորեն օգտագործում է անցած դարաշրջանի մարտավարություն։ Նրանցից Մայքլ Օ’Հենլոնը համաձայն է ռուս զինվորականների գործողությունների վերաբերյալ Washington Post-ի հեգնական գնահատականի հետ առ այն, որ «Սա արդյունաբերական դարաշրջանի պատերազմ է»:

Աշխարհն այսօր տեսնում է անցյալ դարի կեսերի մարտավարությունը, հեշտությամբ ոչնչացվող տանկերի զանգվածային կիրառմամբ, քաղաքների դեմ հրետանային հարձակումներով:

«Եվ առաջինը, որ գրավում է ձեր ուշադրությունը, ռուսական ոչնչացված զրահատեխնիկայի քանակն է», – նշում է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող փոխգնդապետ Էմի Մաքգրաթը, որը քսան տարի ծառայել է ծովային հետևակային կորպուսում որպես F-18-ի օդաչու: Նա հիշեցնում է, որ ուկրաինական պատերազմի ընդամենը կես տարվա ընթացքում արդեն ոչնչացվել է ռուսական 1500-ից մինչև 1900 ժամանակակից տանկ, ինչպես նաեւ ավելի մեծ թվով այլ զրահամեքենաներ, ինչը կասկածի տակ է դնում նման տիպի զենքի ապագան:

Այսօր Միացյալ Նահանգների ծովային հետեւակի կորպուսը (USMC) քայլեր է ձեռնարկում 10 տարվա ընթացքում համապարփակ վերակազմավորման ուղղությամբ: Ծովային հետեւակի կորպուսի հրամանատար, գեներալ Դեյվիդ Բերգերը վերջերս էր հայտարարել Force Design 2030 նախաձեռնության մասին, որը նախատեսված է վերաձեւավորելու միասնական, ինտեգրված ծովային էքսպեդիցիոն ուժերը: Այս ուժերն օգնում են հեռավոր վայրերում` թշնամու գոտում գործողություններ իրականացնելու համար:

Մայքլ Օ’Հենլոնը կարծում է, որ ծովային հետեւակը կազատվի դաշտային հրետանուց, զրահամեքեաներից եւ ավելի շատ կօգտագործի այն համակարգերը, որոնք ուկրաիանական ուժերն այսօր կիրառում են ընդդեմ ռուսական ենթակառուցվածքների: Խոսքը մեծ ճշգրտության հրթիռային համակարգերի, հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է:

‘’Դեսանտային հսկա նավերի ժամանակը, հավանաբար, ավարտվել է: Մենք պետք է կարողանանք գործել ‘’ցրված’’ միջավայրում։ Եվ տանկային պատերազմը մեզ ավելի ու ավելի քիչ է ոգեշնչում’’, ասում են ռազմական փորձագետները։

Ըստ փորձագետների, ծովային հետևակի նոր հայեցակարգը հակված է այս տեսակի զորքերին տեսնել որպես մի ուժ, որն ունակ է արագ հանգցնել հանկարծակի կրակը, որտեղ էլ այն բռնկվի»:

Ծովային հետեւակային կորպուսի վերակառուցումը պիտի ունենա «թշնամու հաշվարկները» չեզոքացնելու և նրան խաղից արագ դուրս մղելու նպատակ: Այս մասին է ասում գեներալ Բերգերը Washington Post թերթին տված հարցազրույցում: Ծովային հետեւակայինները կլինեն «ափամերձ մարտական ստորաբաժանումներ, որոնք «անընդհատ կվերաբաշխվեն ու կլինեն շարժման մեջ»՝ դժվարացնելով իրենց հայտնաբերումը: Իսկ «ծանր զրահատեխնիկան այս ուժերի համար կկորցնի իր կարեւորությունը: ‘’Մեզ անհրաժեշտ կլինեն ճշգրիտ կառավարվող զենքեր, հրթիռային հրետանու, հրթիռների և օդային համակարգերի լավագույն համակցություն’’, ասում է գեներալ Բերգերը:

«Խոշոր, ծանր, արագ մանեւրելու ուժերրը երբեմն հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ ի տարբերություն համեմատաբար փոքր, արագաշարժ ստորաբաժանումների: Ուկրաինայի զինված ուժերը հիանալի աշխատանք են կատարում, տվյալների հավաքագրման տարբեր միջոցներ օգտագործելով, հեռու տարածությունից բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար: Սա օրինակելի է նաեւ ԱՄՆ-ի համար, ասում են ռազմագետները:

«Ռուսաստանը փորձեց բիրտ ուժ կիրառել՝ պատերազմի սկզբում կիրառելով հրետանային ուժեր, որպեսզի կարողանար դանդաղ առաջ շարժվել Ուկրաինայի արեւելքում: Սա կարող է դիտվել որպես նշան, որ արդյունաբերական պատերազմների դարաշրջանը դեռ անցյալում չէ: Բերգերի խոսքերով. «Ռուսաստանը հարձակումներ է գործում ընդդեմ խաղաղ բնակչության, ավերում քաղաքներ… Բայց ի վիճակի չէ ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերին…

Ժամանակակից պատերազմներն այսպես չեն վարում’’, ասում են ռազմագետները:

Արամ Վանեցյան

Եվգենի Կոմարով