Պետությունը չպետք է պաշտպանվի անապահովների հաշվին․ Սաքունցը՝ 24 մլնով բանակից ազատվելու նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Պաշտպանության նախարարության առաջարկած օրենքի նոր նախագիծը քաղհասարակության կազմակերպությունների և իրավապաշտպանների շրջանում քննադատության ալիք է բարձրացրել։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծով նորակոչիկները հնարավորություն կունենան վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Դրա համար ծառայողը պետք է պետբյուջե վճարի 24 մլն դրամ։ Այդ դեպքում նրա ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի միջինը չորսուկես ամիս՝ պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո նա կզորացրվի։

Ըստ հիմնավորման՝ նշված գումարի չափը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն հինգ տարվա ընթացքում հնարավոր լինի վճարել պայմանագրային մեկ զինծառայողի՝ ամսական շուրջ 400․000 դրամ կազմող աշխատավարձը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ առաջարկվող մեխանիզմը հակասում է սոցիալական արդարության սկզբունքին։

«Առաջարկվող նախագիծն արդեն իսկ ձախողված նախագծի տրամաբանական շարունակությունն է՝ գումարային փոփոխությամբ. 4,5 ամիս ծառայությունից ազատվելու դիմաց պահանջվում է գումար՝ 24 միլիոն դրամ, և այդ գումարով փորձում են լուծել պայմանագրային զինծառայողների համալրման խնդիրը:

Ինչքանո՞վ է այս մեխանիզմնը համապատասխանում սոցիալական արդարության սկզբունքին:

Ժամանակին մենք քննադատել ենք արդեն գործող և ձախողված նախագիծը՝ այն համարելով խտրական: Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ ֆինանսական գայթակղությունը չլուծեց պայմանագրային զինծառայողների թվաքանակի խնդիրը: Արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ առաջարկելու դեպքում այդ խնդիրը կլուծվի, խոր կասկած ունեմ:

Ավելին՝ ժամկետից շուտ զինվորական ծառայությունը դադարեցնողների հաշվին փորձում են լուծել պայմանագրային զինվորական ծառայության հարցը: Իսկ ո՞վ է կարողանալու այդքան գումար վճարել: Հասկանալի է, որ սոցիալապես ապահով խավի ներկայացուցիչները: Մոտ 60 հազար դոլար վճարելու ունակ մարդկանց թիվը Հայաստանում խիստ սահմանափակ է, և նման ճոխություն իրենց կարող են թույլ տալ շատ քիչ ընտանիքներ: Նրանց հաշվին փորձում են ապահովել ժամկետային զինծառայողների աշխատավարձը, բայց քանի՞ հոգի կարող է 24 միլիոն վճարել: Չգիտեմ՝ ինչ հաշվարկներ են արել, բայց միանշանակ է, որ խտրական, տարբերակված մոտեցման տրամաբանությունը շարունակվում է պահպանվել:

Եվ ամենակարևոր հարցը՝ հատկապես անվտանգության սպառնալիքների առկայության պայմաներում ինչո՞ւ չպետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի պետության պաշտպանության գործը դառնա բոլորի համար պարտադիր պայման: Իսրայելում մեծահարուստներն ավելի շատ մեծ թիվ են կազմում, բայց այնտեղ նման մեխանիզմի ներդրումը կդառնար խիստ քննադատության առարկա…

Պետությունը չպետք է պաշտպանվի սոցիալապես անապահովների հաշվին. սա արատավոր և նույնիսկ վտանգավոր մոտեցում է: Այս նախագիծը չի կիրառվելու»,- նշեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան