Արամ Առաջին Կաթողիկոսը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով արարողությանը․ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

«Լիբանանի ծխային եկեղեցիներէ հաւատացեալները, ինչպէս նաեւ Լիբանանի թեմի Ազգային Իշխանութիւնը եւ Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, աւանդութեան համաձայն, ներկայ գտնուեցան մայրաքաղաք Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ երդիքին տակ յիշեալ հոգեպարար արարողութեան՝ մասնակցելու եւ լսելու համար Նորին Սրբութեան պատգամը։

Այս առիթով ուղղած իր պատգամին մէջ, Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, կոչ ըրաւ, որ Միջինքի աւանդութիւնը սովորական աւանդութենէ ու հաւաքոյթէ անդին երթալով՝ ըլլայ հաւատքի վերանորոգութեան սքանչելի առիթ։ Ան իր քարոզին կիզակէտը դարձուց հաւատքի վերանորոգութիւնը՝ լուսարձակի տակ առնելով Աստուած-մարդ յարաբերութիւնը, մանաւանդ Քրիստոսի աշխարհ գալուստով։ Հայրապետը մէջբերեց Սաղմոսաց գիրքին 70-րդ գլուխը, ուր սաղմոսերգուն Աստուծմէ կը խնդրէ, որ չհեռանայ իրմէ։ Արամ Ա. Կաթողիկոս բացատրեց, որ Աստուած մեզմէ չէ հեռացած եւ չի հեռանար որեւէ մէկ պարագայի, եւ փաստօրէն Աստուածաշունչի առաջին իսկ էջերէն կը տեսնենք, որ մա՛րդն է միշտ Տիրոջմէ հեռացողը։ «Աւետարանիչը Աստուծոյ Որդւոյն մարդեղութիւնը մէկ բառով կը բնորոշէ՝ Էմմանուէլ, որ կը նշանակէ Աստուած մեզի հետ», յիշեցուց Վեհափառ Հայրապետը եւ ըսաւ. «մենք պէտք է գիտնանք, որ Աստուած մեզի հետ է։ Քրիստոնէական հասկացողութեամբ Աստուած տեսական յղացք կամ գաղափար չէ. մարդոցմէ ու աշխարհէն հեռու անտեսանելի չէ։ Աստուած մարդոց մէջ իջաւ, մարդուն մօտեցաւ, մարդ դարձաւ, որպէսզի մարդը մարդացնէ, մարդուն մէջ Իր Աստուածային պատկերը, Աստուածային նմանութիւնը վերականգնէ։ Աստուած մեզի հետ է ամէն տեղ եւ կը սպասէ, որ մենք եւս Իր հետ ըլլանք»։

Հայրապետը իր պատգամը եզրափակեց՝ ըսելով, որ մեծ պահքը առիթ է ու հրաւէր Աստուծոյ դառնալու, Աստուծոյ հետ խօսելու ու Աստուծոյ հետ ըլլալու։ Աստուած պատրաստ է մեզ լսելու։ Մեծ պահքը առիթ է Աստուծոյ ներկայութիւնը ապրելու։ Եթէ հեռացած ենք Անկէ ինչ-ինչ պատճառներով՝ մօտենա՛նք Անոր եւ Անոր ներկայութիւնը կեանքի վերածենք մեր կեանքին մէջ։

Աւարտին, Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ Արեւագալի արարողութեան շարականները գեղեցկօրէն մեկնաբանած Դպրեվանքի սաներուն եւ խօսքը ուղղելով մեր ծնողներուն՝ յանձնարարեց, որ իրենց զաւակները ուղղեն Դպրեվանք, որ Սփիւռքի հիմնական կառոյցներէն մէկը կը հանդիսանայ։ Ան նաեւ ողջունեց Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը։ Այս առիթով Արամ Ա. Կաթողիկոս նաեւ ողջունեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Ս. Նշան եկեղեցւոյ թաղականութիւնը, տիկնանց յանձնախումբը եւ յարակից մարմինները՝ անոնց մաղթելով արդիւնաւէտ ծառայութիւն։

Եկեղեցական արարողութենէն ետք, գլխաւորութեամբ Վեհափառ Հայրապետին, հոգեւորականաց դասը, Ազգային Իշխանութիւնը, թաղականութիւնն ու դպրեվանեցիները, եկեղեցւոյ սրահին մէջ միասնաբար ունեցան իրենց աւանդական նախաճաշը, որ պատրաստուած էր Ս. Նշան մայր եկեղեցւոյ տիկնանց յանձնախումբին կողմէ»,- նշված է հաղորդագրության մեջ։