Եթե աշխարհագրական որևէ դիրքից հարձակում սկսվի մեր դեմ, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին․ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանը ունակ է ցանկացած վայրում խոցել թշնամու հենակետերը ու Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա վճռական պատասխանի․ ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին․ գրում է Mehr-ը։

Նա պարզաբանել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ ազգերի համար։

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է նա։

Շեշտադրելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի՝ Թանգսիրին ընդգծել է, որ Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կարժանանա վճռական պատասխանի։

«Մենք պատերազմի չենք ձգտում և չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք»։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին և սպառնալիքներին՝ Թանգսիրին նշել . «Ես չգիտեմ Թրամփի ուղերձը և չեմ մտածում այն ​​վերլուծել։ Ես լսում եմ նրա սպառնալիքները, հետևում եմ նրա գործողություններին և պատրաստվում եմ հակազդել դրանց»։

Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած վայրում թշնամու բազաներին հարվածելու կարողություն ունի՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում է իրականացվում Իրանի վրա, դրա դիմաց թիրախ կդառնա։

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե ցանկացած աշխարհագրական դիրքից հարձակում սկսվի մեր դեմ, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին»:

«Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և փախչել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք նրանց հետապնդել մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:

Ապա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը չի խոնարհվի ճնշումների կամ սպառնալիքների առաջ․

«Մենք թույլ չենք տա Թրամփին իր կամքը պարտադրել մեզ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ եթե վերջինս շարունակի հրաժարվել Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, ապա կբախվի «շատ վատ» հետևանքների։​