Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել սոցցանցերի օգտատերերին բանակի մասին գրառումների ու հակապատերազմյան կոչերի համար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են տարբեր միջոցներ կիրառելով՝ լռեցնել երկրի ԶՈՒ-ի խնդիրները լուսաբանողներին, ինչպես նաև հակապատերազմական կոչեր հնչեցնողներին։ Մասնավորապես, Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը կրկին սոցցանցերի մի խումբ օգտատերերի ու ակտիվիստների զգուշացումներ է արել։

Այս անգամ Բաքվի իշխանություններին դուր չեն եկել օգոստոսի 4-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման վերաբերյալ մի խումբ օգտատերերի գրառումները։ Դրանք, ըստ Դատախազության, «ստվեր են գցում» Ադրբեջանի հարձակման վրա և ընդդիմանում ռազմական գործողությունների անցկացմանը, տարածում կեղծ տեղեկություններ։

«Ցավոք, այս չարամիտ փորձերը քողարկված են տեղեկատվության ազատությամբ, համատեքստից հանված պատմական մեջբերումներով և կեղծ խաղաղարարական ​​հայացքներով»,- ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերոնշյալով պայմանավորված՝ Գլխավոր դատախազություն են հրավիրվել Բաքվի բնակիչ Ռուստամ Իսմայիլբեյլին ու Ֆարիդ Հուսեյնովը, Գերանբոյի շրջանի բնակիչ Էլմար Մամեդովն ու Մինգեչաուրի բնակիչ Գյուլայ Էյվազովը։  Նրանց զգուշացրել են և հայտնել «հանրային անվտանգությանը սպառնացող կեղծ տեղեկությունների տարածման անթույլատրելիության մասին»։

Հավելենք, որ նշյալ անձանցից ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին ֆեյսբուքյան իր էջում հակապատերազմյան գրառում էր արել՝ նշելով, որ «եթե կառավարությանն իրավունք է տրվում մեծացնել իր լիազորություններն արտակարգ իրավիճակներում, ապա նրանք միշտ ստեղծելու են նման իրավիճակներ՝ իրենց լիազորությունների ավելացման համար»։

Ըստ նրա՝ եթե հասարակությունը շարունակի իշխանություններին ամեն ճգնաժամում աջակցել, ապա դրանք չեն վերջանա։

«Անբարոյական է ինչ-որ բլրի կամ բարձունքի համար մահվան ուղարկել 18 տարեկան երեխաներին, որոնք կյանքում դեռ բան չեն զգացել, չեն ապրել»,- գրել էր նա։

Լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել է, որ Դատախազությանը դուր չի եկել նրա  կողմից Աթաթուրքի՝ «Քանի դեռ չկա վտանգ ժողովրդի ազատությանը, պատերազմ սկսելը հանցագործություն է» խոսքերի մեջբերումը, որը իշխանությունները գնահատել են որպես «ազգային անվտանգության սպառնալիք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին էլ jamaz.info կայքի ղեկավար Իբիշբեյլի Ֆիքրեթը, miq.az կայքի ղեկավար Ալիշով Ագիլը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերեր Իսմայիլ Էլչինը, Ջաբարլի Ալին և Ֆաթալիևա Նուրանան էին հրավիրվել Ադրբեջանի Գլխավոր դատախազություն։ Նրանց զգուշացրել էին «երկրի ԶՈՒ-ի վրա ստվեր գցող տեղեկություններ չտարածելու մասին»։ Ռազմական բլոգեր Թոֆիգ Շահմուրադովի նկատմամբ էլ հարուցվել է քրեական գործ՝ ֆեյսբուքյան էջում «օրենքով արգելված տեղեկություններ տեղադրելու համար»։ Բաքվի Նիզամիի դատարանը նրան 30 օրով կալանավորել է։ Շահմուրադովը վերջին  շրջանում բացահայտումներ էր անում ադրբեջանցի գեներալների կոռուպցիոն գործունեության մասին։

Այս դեպքից հետո մի քանի օր անց Գլխավոր դատախազությունը կրկին զգուշացումներ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու սոցցանցերի օգտատերերի մի այլ խմբի։ Մասնավորապես, զգուշացվել են Սահավաթ Մամեդովը, Ռովշան Մամեդովը, Զուլֆուգար Ալեսքերովը, Էլգյուն Ռահիմովը, Ֆուզուլի Քահրամանլին, Զեյնալ Բախշիևը և Ռուսլան Իզեթլին։

Էմմա Չոբանյան