ՌԴ-ն մտադիր է 1,5 մլրդ դոլար հատկացնել Իրանին Աստարա-Ռեշտ երկաթուղին կառուցելու համար

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Մոսկվան մինչև 2030 թ-ը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանի հետ Իրանի միջոցով: Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով տրանսպորտի նախարարությանն ու գերատեսչությանը մոտ կանգնած իր աղբյուրին, գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է  Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը: Հայտնի է, որ ներկայում Աստարայի ու Ռեշտի միջև բեռները փոխադրվում են ավտոմոբիլային ճանապարհով։

Միջազգային տրանսպորտային այս միջանցքը մուլտիմոդալ երթուղի է ուղևորների և բեռների փոխադրման համար։ Այն սկիզբ կառնի Սանկտ Պետերբուրգից և կձգվի մինչև հնդկական Մումբայ նավահանգիստ՝ 7200 կմ։  Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ կյանքի կոչել մինչև 2030 թ։  «Հյուսիս-Հարավը»  ՌԴ-ի համար ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել հատկապես ուկրաինական պատերազմի ու Արևմտյան հակառուսական պատժամիջոցների ֆոնին։

Նախորդ շաբաթ Թեհրան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  այս հարցը քննարկել էր նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Նախագահների այս քննարկումից հետո էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Զրույցի առանցքային թեմաներից մեկը եղել էր հենց տրանսպորտային այս միջանցքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։

Էմմա Չոբանյան