Նախկինում Արմավիր ՔԿՀ-ում շուրջօրյա հերթապահություն էր իրականացնում 1 բուժքույր, այժմ համալրումներ ունենք․ Նաիրա Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Իրավապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնում են Հայաստանում նախնական կալանքի լայնորեն կիրառման խնդիրը` նշելով, որ հաճախ այն կիրառվում է ընտրողաբար, հաշվի չի առնվում անձի առողջական վիճակը:

Անձի ազատության և անձեռնմխելիությանը իրավունքը Հայաստանում ամենաշատ ոտնահարվող իրավունքներից է, որի նպատակը, ըստ իրավապաշտպանների, անձին «կոտրելն» է` կալանքը դիտարկելով որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց: Խնդրահարույց է մնում անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքի չերաշխավորված լինելը, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` ՔԿՀ-ներում և պահման վայրերում բժշկական սպասարկման բաժինների գործունեության որակով:

Ինչո՞ւ է Հայաստանում շարունակվում լայնորեն կիրառվում նախնական կալանքը որպես խափանման միջոց, ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգը և որքանո՞վ է երաշխավորված անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքը: Այս հարցերին հանգամանորեն անդրադարձ կատարվեց «Կալանքը որպես խափանման միջոց համատարած կիրառման խնդիրներն ու առողջապահական իրավունքի հասանելիությունը» թեմայով քննարկման ժամանակ։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կադրերի թիվը շեշտակի մեծացել է, բավականին լավացել է բժշկական ծառայության մատուցման որակը, ՊՈԱԿ-ը վերապատրաստումների քաղաքականություն է իրականացնում բուժծառայության որակի բարձրացման նպատակով: Քննարկման ժամանակ այս մասին հայտնեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:

Նրա խոսքով՝ նախկինում «Արմավիր» ՔԿՀ-ում շուրջօրյա հերթապահություն էր իրականացնում ընդամենը մեկ բուժքույր, այժմ համալրումներ են տեղի ունեցել. «Վեց մասնաշենքերից յուրաքանչյուրում ունենք և՛ բժիշկ, և՛ բուժքույր, ունենք նաև ցերեկային հերթափոխով աշխատող բուժքույրեր, ինչպես նաև գիշերային հերթափոխն արդեն իրականացվում է 2 բուժքրոջ միջոցով»,- նշեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում: