Հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Թուրքական Gazete Kars լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ Մասնավորապես, լրատվականը նշում է, որ երկու երկրների ներկայացուցիչների ու ղեկավարների հեռախոսազրույցից հետո  տնտեսական շահերը մղվել են առաջին պլան։

«Մի կողմից առաջին պլան է մղվել «Դողուքափի» սահմանային անցակետի բացումը, որն ունի ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ և «Ալիջան» անցակետի բացումը, որն ունի ավտոմոբիլային ճանապարհ, մյուս կողմից«Զանգեզուրի միջանցքի» համար ժողով է անցկացվել»,-գրում է լրատվականը։

Նշվում է, որ մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» անցակետի բացմանը, տեղեկություններ կան,որ իսրայելական ընկերությունը Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է իրականցնում։ Ըստ աղբյուրի՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ աշխատանքներն ընթանում են արդեն 20 օր։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ պաշտոնական տեղեկություններ այս մասին չկան։

Հավելենք, որ հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էմմա Չոբանյան