ՀՀ-ի արբանյակը ռազմական խնդիրներ կարո՛ղ է լուծել՝ հայտնաբերել տեխնիկայի շարասյուն․ Գարիկ Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը աստղաֆիզիկոս. «Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ

-Պարո՛ն Իսրայելյան, սեպտեմբերի 5-ից 10-ը Երևանում կանցկացվի «Սթարմուս» 6-րդ փառատոնը, որի հիմնադիրը Դուք եք։ Նախորդ տարիներին «Սթրամուսին» մասնակցել են այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են՝ Սթիվեն Հոքինգը, Նիլ Արմսթրոնգը, Բրայան Մեյը, Ռիչարդ Դոքինզը, Ջիլ Թարթերը և այլք։ Ովքե՞ր կգան այս տարի Հայաստան և ի՞նչ միջոցառումներ են լինելու այս տարի:

-Ամենակարևոր հյուրը, որ կլինի Հայաստանում, հայ առաջին աստղագնացն է՝ NASA-ի աստղագնաց Ջիմ Բաղյանը, որը մասնագիտությամբ բժիշկ-թերապևտ է, ուսումնասիրում է, թե անկշռելիության պայմաներում մարդու օրգանիզմն ինչպես է դրսևորվում, ինչ խնդիրներ են առաջանում՝ մանավանդ երկարաժամկետ՝ 1- 2 տարի տիեզերքում ապրելու դեպքում: Գիտենք, որ մարդկությունը պատրաստվում է լաբորատորիաներ սարքել Լուսնի, հետագայում նաև Մարսի վրա, բայց առանց հասկանալու, թե դա մարդու վրա ինչպես կարող է ազդել, առանց հետազոտություններ անելու իմաստ չունի սկսել նման ծրագրերը: Հայաստան կգան նաև բազմաթիվ նոբելյան մրցանակակիրներ, որոնցից կառանձնացնեի մեր ժամանակի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկին՝ Քիփ Թորնին, աստղագնաց Քրիս Հադֆիլդին, որն առաջին անգամ կիթառով տիեզերքից նվագում էր: Շատ ինժեներներ և երաժիշտներ կգան, նաև նոր անուններ կհայտարարենք:

-«Սթարմուսը»,՝ աստղերին և երաժշտությանը նվիրված այս փառատոնը, հիմնադրել եք աշխարհահռչակ «Քուին» ռոք-խմբի հիմնադիր, կիթառահար Բրայան Մեյի հետ, ով նաև Ձեր ընկերն է: Ինչպե՞ս ստացվեց «Սթարմուսի» հիմնադրումը։

– Իրոք Սթարմուսը ստեղծել ենք Բրայան Մեյի հետ, դա երկար տարիների՝ մոտ տասը տարվա գաղափարների փոխանակման ու շփումների արդյունք էր: Մենք եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել մի փառատոն, որտեղ կհավաքվեն այն մարդիկ, ովքեր արժեքներ են ստեղծում մարդկության համար, այսինքն՝ ինժեներներ, գիտնականներ, արվեստագետներ, և նպաստել նրանց համագործակցությանը, և որ մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու, թե ովքեր են ստեղծում մարդկության համար կարևոր արժեքները… Մենք փառատոնին հրավիրում ենք միայն այն մարդկանց, ովքեր համամարդկային այնպիսի արժեքներ են ստեղծում, որոնք կմնան հարյուրավոր-հազարավոր տարիներ:

-Ի՞նչ կապ ունեն աստղերը, տիեզերքն ու ու երաժշտությունը․ այս հարցի վերաբերյալ Դուք գիտական հետազոտություն եք կատարել և գիտականորեն ապացուցել եք տիեզերքից եկող, հնչող ձայների առկայության փաստը և «Մեր ակուստիկ տիեզերքը» դասախոսությունում բացատրել եք, թե ինչպես կարող է տիեզերքը «երգել»:

-Աստղերը միշտ ռոմանտիկ զգացմունքներ են առաջացրել, մարդիկ փորձել են երաժշտություն գրել՝ կապված լուսնի, աստղերի հետ: Բայց իրականում որ կապ կա երաժշտության ու տիեզերքի մեջ, այդ մասին առաջինը հույն փիլիսոփաներն էին, Արիստոտելն էր, որ «սվերաների երաժշտություն» գաղափարն առաջ քաշեց: Նրանց թվում էր, որ երկնային մարմիններն ըստ սվերաների են շարժվում՝ տարբեր հարթությունների վրա, և այդ շարժումից ձայն, երաժշտություն էր առաջանում, որ մենք չենք կարող լսել, և դա անվանել էին «սվերաների երաժշտություն»: Այդ գաղափարով շատ հետաքրքրվեց Կեպլերը, նա մանսագիտությամբ երաժիշտ էր՝ ջութակահար, նաև երաժշտություն էր գրում և պատահաբար տարվեց աստղագիտությամբ, սկսեց մոլորակների դիտումներ անել, որպեսզի գտնի «սվերաների երաժշտությունը», տիեզերական հարմոնիա գտնի շարժման և երաժշտական նոտաների դասավորվածության մեջ, նոտաների հաճախականությունների հարաբերությունը փորձում էր կապել մոլորակների՝ արևի շուրջ պտտման պարբերականությունների հետ: Կեպլերը գտավ, որ իրոք հետաքրքիր հարաբերություն կա երաժշտական հարմոնիայի և մոլորակների դասավորվածության ներդաշնակության մեջ, և այդպես հայտնագործեց երեք օրենքներ, որոնք հայտնի են Կեպլերի երեք օրենքներ անունով… Դրանից հետո մի քանի աստղագետներ ևս վերադարձան այդ գաղափարին: 21-րդ դարում շատ զարգացավ աստղաֆիզիկան, մենք մտանք մի փուլ, որ սկսեցինք հետազոտել աստղերի մեջ ակուստիկ ալիքների առաջացումը, և հասկացանք, որ հենց աստղերի ներսում կան ակուստիկ ալիքներ, որոնք ոչ այլ ինչ են, քան երաժշտությունը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան