ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին անդրադարձ է եղել Լարսի անցակետի խնդրին

Լուրեր

28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների պատմական բնույթն ու առանձնահատուկ նշանակությունը` հիմնված դարավոր բարեկամության և համագործակցության վրա:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարևոր գործոններից մեկը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` չնայած ժամանակակից աշխարհի դժվարություններին և մարտահրավերներին` Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: «Ռուսաստանը Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները:

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու և այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:

«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով և առաջարկներով` կապված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռուս գործընկերների հետ բազմաթիվ միջազգային հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում, ինչպես նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, հաջողված համագործակցությանը:

«Միջազգային հիմնարար խնդիրների շուրջ մեր երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին: Նրա խոսքով` Ռուսաստանում ապրող մոտ երեք միլիոն հայերն իրենց ներդրումն են ունենում երկրի հասարակական կյանքում և տնտեսական առաջընթացի գործում: Յուրի Վորոբյովը հավելել է, որ մեծ է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 տոկոսով:

Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հայկական և ռուսական համայնքների աջակցության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, օգտագործել ռեսուրսները մշակութային փոխգործակցության խթանման գործում: Կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը կաջակցեն գիտության և կրթության միասնական թվային հարթակի ստեղծման նախաձեռնությանը, որը միտված է կադրային և տեխնոլոգիական ներուժի արագացված և երկարաժամկետ զարգացմանը:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը, Հակոբ Արշակյանի առաջարկով, կանցկացվի Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում: