Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Արգենտինայի Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական կապերը զարգացել և ամրապնդվել են՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայ-արգենտինական համագործակցության սերտացմանը զգալիորեն նպաստում է նաև տեղի հայ համայնքը, որն ամենախոշոր համայնքներից մեկն է Լատինական Ամերիկայում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել միջպետական հարաբերությունները՝ երկկողմ օրակարգը համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արգենտինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: