Արցախի ոստիկանությունը՝ կեղծ համարանիշների մասին
Հասարակություն
09.07.2022 | 14:36Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր, և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը:
«Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:
Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: