ՀՀ-ն արդյո՞ք հաշվարկել է՝ փախստականների ինչպիսի հոսք ենք ունենալու Թուրքիայից․ Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ սահմանի բացման մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

Ի՞նչ կփոխի դա Հայաստանի և Թուրքիայի կյանքում. «Հայ-թուրքական պայմանավորվածություններ. ի՞նչ կշահի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով այս հարցադրմանը թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանն ընդգծեց, որ նախ պետք է նկատի ունենալ, որ խոսքը սահմանը բացելու մասին չէ, այլ սահմանը հատելու մասին է: «Սա շատ կարևոր տարբերություն է: Հայաստանում շարունակում են կրկնել այն, ինչ թուրքերն են տարիներ շարունակ ասում, որ հայ-թուրքական սահմանը բացվել է 1993-ին, իրականում հայ-թուրքական սահմանը երբեք բաց չի եղել, ոչ մի իրավական նորմով 91-93թթ. գործած բաց սահմանը չի կարգավորվել: Սահմանը հատել տերմինը գալիս է թուրքական քաղաքական բառաֆոնդից»:

«Թուրքիան մեծ փորձ ունի իր հարևանների հետ սահմանները բացել և փակելու՝ ըստ իր հայեցողության»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ պայմանավորվածության հետ կապված շատ հարցեր բաց են մնում:

«ՀՀ-ն արդյո՞ք հաշվարկել է՝ փախստականների ինչպիսի հոսք ենք ունենալու Թուրքիայից:

Արդյո՞ք երրորդ երկրների քաղաքացիներին տրվելու է ճամփորդելու հնարավորություն Թուրքիայի տարածքով, թե՞ սահմանափակումներ են մտցվելու:

Ստացվում է, որ ՀՀ սահմանապահները սպասարկելու են երրորդ երկրների քաղաքացիներին: Ո՞րն է այստեղ ՀՀ պետական շահը, ինչպիսի՞ երկարաժամկետ հաշվարկներ են ընկած այս ամենի հիմքում»,- այս և մի շարք այլ հարցեր բարձրաձայնեց Տեր-Մաթևոսյանը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանը պետք է չափազանց զգուշավոր լինի. «Հաշվի առնելով այն, որ կարող է հայտնվել Թուրքիայի գործողությունների հորձանուտում՝ առանց անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: