Քննիչը կոծկել է իրեղեն ապացույցներն ու տարիներ անց նշանակվել դատավոր․ զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Խորհրդատվական եզրակացությունը վարչապետի կողմից հատուկ գրությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն: Դրանից հետո պետք է նախաքննություն մեկնարկեր: «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը շարունակում են մնալ առկախված» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը:

Նա նշեց, որ խորհրդատվական եզրակացությունն ստացել է անցյալ տարվա մայիսի 11-ին և հետևողականորեն հետևել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում:

«Հունվարին կապ հաստատեցի գործող քննիչ Գոռ Թադևոսյանի հետ, արդեն ծանոթացել էր գործին, մեզ հրավիրեց Քննչական կոմիտե, և այդտեղից սկսվեց նախաքննությունը:

15 տարվա ընթացքում չի հարցաքննվել Հայկազ Բաղմանյանը, բայց դեպքը կատարվել է հենց նրա թիկնապահների սենյակի պատուհանի տակ:

2012թ. հարցաքննել էին Բաղմանյանի թիկնապահներին, որն արդյունք չէր տվել: Նրանց ցուցմունքների մասին մենք չենք տեղեկացել, քննչական մարմինները թաքցնում էին, թե նրանք ինչ են ասել:

Այս հանձնաժողովի կողմից գործը վերանայելու ընթացքում շատ բաներ ի հայտ եկան, նաև այն, թե ինչ է բացահայտվել թիկնապահներին հարցաքննելու արդյունքում:

Պարզվեց, որ այսքան տարիների ընթացքում միակողմանի քննություն է իրականցավել, մեղադրյալներն արդարացվել են:

Այս քննության արդյունքում նաև պարզ դարձավ, որ ռադիոռելային կայանը  չի կարող հոսանք արտադրել, որ մադու կյանքին վտանգ սպառնա ու մահ գրանցվի…

Կատարվել է հանցագործություն, բայց 15 տարի գործը չի փակվել,  տարիների ընթացքում սխալ, միակողմանի քննություն է իրականացվել:

Թե առաջին քննիչն ինչ հանցագործություններ է կատարել, դա պարզ է բոլորին, գործը չի բացահայտվել: Իսկ երկրորդ քննիչը՝ Արտակը Կրկյաշարյանը Տիգրան Օհանջանյանի գործով իրեղեն ապացույցները կոծկել է, փչացրել է, և հիմա՝ 15 տարի հետո նրան նշանակել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր… Այսինքն՝ սրանից հետո էլ նա նույն ձևով պիտի շարունակի՞ դատարաներում վճիռ կայացնել»,- նշեց Օհանջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: