ԱԺ նախագահի հայտարարությունները ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին
Քաղաքականություն
01.07.2022 | 15:00ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին․
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։