Պարտությունը նոր իրականություն բերեց՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի զորքեր են․ կկորցնենք ավելին՝ սա չտեսնելով․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Դուք բազմիցս խոսել եք Արցախի հարցով ներկա և նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին: Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում անդրադարձավ Արցախի խնդրին՝ նախկին իշխանություններին մեղադրելով տարբեր մեղքերի մեջ, որ, օրինակ, Ղարաբաղն Ադրբեջանի տարածք են ճանաչում՝ 1991թ. հանրաքվեի արդյունքը վերացնելով, Մադրիդյան սկզբունքներով և այլն: Վարչապետը խոսեց նաև իր սխալներից՝ ասելով. «Կարելի էր այնպես անել, որ պատերազմ չսկսվի։ Դրա համար պետք էր ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է… Ենթադրենք՝ ես փաստեր էի հրապարակում, արդյո՞ք այդքանից հետո մենք բոլորս կասեինք՝ եկեք Լեռնային Ղարաբաղը ճանաչենք Ադրբեջանի մաս, և արձանագրենք նաև Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանցի բնակիչների վերադարձի իրավունքը, արձանագրենք ԼՂ-ի հետագա ճակատագրի հարցում Ադրբեջանի վետոյի իրավունքը։ Ես դրանում համոզված չէի, որովհետև դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Պետք է գայի, ասեի՝ մենք 1998- 2018թթ. 20 տարի ժամավաճառությամբ ենք զբաղվել, և այսօրվա առաջարկված տարբերակը վատն է 1998-ի առաջարկից: Ես կարող էի դա հրապարակել, բայց հրապարակելուց հետո ո՞վ է երաշխավորել, որ բանակցությունները նույն պահին չէին դադարելու և նույն պահին պատերազմ չէր սկսվելու և Հայաստանին չէին դատապարտելու»: Ո՞րն է Ձեր գնահատականը:

-Գնահատականն այն է, որ մենք մի հստակ եզրահանգում ունենք՝ 1998 թվականից հետո մենք երբեք չենք ունեցել 1998-ից ավելի լավ լուծում: Այն, ինչ առաջարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, եթե անգամ 100 տոկոսով հայանպաստ կամ հայաստանանպաստ լուծում չէր, ապա լուծում էր, որը հնարավորություն էր տալիս մոտ կամ հեռու ապագայում վերջակետ դնել Արցախի խնդրին։ Դա մեկ անգամից չէր լուծում խնդիրը, բայց երբևէ վերջակետ դնելու հնարավորություն էր տրվում, և որ շատ ավելի կարևոր է՝ վերջակետը պետք է դրվեր խաղաղությամբ, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պետք է ստորագրեին միջազգային նորմերին համապատասխան փաստաթուղթ և ստորագրեին խնդրի լուծմամբ՝ առանց թշնամության: Բայց մեր ժողովուրդը դրսևորեց ծայրահեղություն, մաքսիմալիզմ, որը և՛ անտրամաբանական էր, և՛ անպատկերացնելի: Եվ հատկապես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի հարցը օգտագործելով որպես պատրվակ, Տեր-Պետրոսյանին հեռացրին իշխանութունից, իշխանությունը խլեցին և այն ծառայեցրին իրենց անձնական բարգավաճման գործին ու զբաղվեցին ժամավաճառությամբ։ Սա այն քչաթիվ դեպքերից մեկն է, որ պետք է համաձայնվեմ Փաշինյանի տեսակետին: Փաշինյանը «ժամավաճառություն» բառն է օգտագործում, բայց դա ժամավաճառություն չէր, նրանք արեցին այն, ինչ խոստանում էին 1997թ., երբ բանավիճում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ասում էին՝ ամեն ինչ պետք է անենք, որ սառեցվեն բանակցությունները, պահպանենք ստատուս քվոն և ձգենք Արցախի խնդրի լուծումը:

-«Եվ կզիջենք, երբ ստիպված կլինենք»:

-Այո՛, դա արդեն ամենացնցողն է: Եվ նրանք բավականին ազնիվ են գտնվել, այդպես են ասել և այդպես են արել, ձգել ու ձգել են խնդրի լուծումը անքան, որքան հնարավոր էր։ 2018-ի գարնանը Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարեց՝ էլ ձգել չենք կարողանում: Նա համարձակություն չունեցավ ասելու՝ պարտվել ենք, սխալ ճանապարհով ենք գնացել, փակուղում ենք… Ըստ Սերժ Սարգսյանի՝ հասել էինք մի հանգրվանի, որ Ադրբեջանը փոխզիջումներ չէր ուզում, այլ միակողմանի զիջումներ։ Եվ միջազգային հանրությունը հոգնեց մեր ձգձգելուց:

-Փաշինյանն ասում է՝ իմ ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Սա արդարացո՞ւմ է:

-Այո՛, դա «մաքուր» արդարացում է: Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հարթել էին մի ճանապարհով, որը մեզ տանում էր թուլացման և պատերազմի… Միշտ քայլել ենք այդ վտանգավոր ճանապարհով՝ այն հույսով, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ պատերազմ լինի, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք մենք վազել ենք այդ ճանապարհով: Փաշինյանը մեզ շատ կարճ ժամանակհատվածում հասցրեց պատերազմի: Պատերազմը պետք է կանխվեր բանակցությունները շարունակելու ճանապարհով: Իսկ Փաշինյանը մերժեց բանակցությունները՝ հայտարարելով, որ սկսում է զրոյական կետից:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան