ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դաշինքի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում կանցկացվի

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մադրիդում հունիսի 28-ին տեղի կունենա քառակողմ գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ հանդիպել են Սկանդինավյան երկրների ներկայացուցիչներին՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի միանալու հայտերը քննարկելու նպատակով։

Քալընը պատմել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են բանակցությունների երրորդ փուլի կազմակերպման հարցում։

«Մադրիդում քառակողմ գագաթնաժողովի նախօրեին՝ հունիսի 27-ին, Բրյուսելում տեղի կունենա հանդիպում, որին Թուրքիան ներկայացնելու ենք ես և ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ  քառակողմ գագաթնաժողովին մասնակցելու՝ Անկարայի համաձայնությունը չի նշանակում դիրքորոշումը վերանայելու պատրաստակամություն։ Քալընի խոսքով՝ եթե Բրյուսելում առաջընթաց գրանցվի, ապա Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի օրակարգն ավելի դրական կստացվի։

Էմմա Չոբանյան